Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա. Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Հեյշել
Լաչինի միջանցքի երկարաժամկետ շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի հայերի համար Հայաստանի հետ կապվելու միակ միջոցն է, խորապես անհանգստացնող է։Եվրախորհրդարանում ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ լսումների ժամանակ ասել է պատգամավոր Ռոբերտ Հեյշելը:
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժն այս միջանցքով։ Հումանիտար իրավիճակը, որն արդեն սրվել է գազամատակարարման դադարեցման պատճառով, միայն վատանում է և շուտով կարող է վերածվել հումանիտար աղետի, եթե շրջափակումն անհապաղ չվերացվի։ 120 հազար մարդու համար հասանելի չեն ապրանքներն ու ծառայությունները, դեղերը, սնունդն ու վառելիքը։
«Մենք պետք է կտրականապես դատապարտենք միջանցքի շրջափակումը և կոչ անենք Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում տեղակայված խաղաղապահ ուժերին իրականացնել եռակողմ հայտարարությունը և անհապաղ ապահովել միջանցքի հասանելիությունը։
Մենք գիտենք, որ երկու երկրները և հատկապես Հայաստանը դժգոհ են 2020 թվականի հրադադարի պահպանման ձևից։ Կողմերը պետք է բանակցություններ վարեն, որոնք խաղաղություն և կայունություն կբերեն տարածաշրջանին, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա»,- ասել է Հեյշելը
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...