Ինչ են խոսել Ալիևն ու Ղարիբաշվիլին Դավոսում
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկումներից մեկի ժամանակ խոսվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մասին:
Համապատասխան հարցին ի պատասխան` Վրաստանի վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի միջնորդական դերին` նշելով իրենց անշահախնդրությունն ու չեզոքությունն այդ հարաբերություններում։
Վրաստանի վարչապետի ելույթից առաջ Ադրբեջանի առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Պատասխանելով հայ–ադրբեջանական կարգավորման մասին հարցին` Ալիևը հայտարարել է, որ գործընթացը մնացել է անապատի մեջտեղում: Նա նշել է, թե Հայաստանը չի պատասխանել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։
Ինչ վերաբերում է Դավոսի համաժողովում Երևանի բացակայությանը, Ալիևն այդ փաստը կապել է Վրաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպումից Երևանի հրաժարվելու հետ:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...