«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Պուտինը կան և կլինեն». Պեսկովը պատասխանել է Զելենսկիին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը, ով Դավոսի տնտեսական համաժողովում ասել է, որ չի հասկանում, թե ում հետ և ինչպես բանակցել խաղաղության համար, քանի որ չգիտի, թե ով է որոշում կայացնում, և վստահ չէ, որ Պուտինը ողջ է։
«Հասկանալի է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Պուտինը ներկայիս Ուկրաինայի և Զելենսկու համար մեծ խնդիր են։ Եվ հասկանալի է, որ զուտ հոգեբանորեն Զելենսկին կնախընտրեր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Պուտինը չլինեին։ Բայց որքան շուտ ուկրաինական ռեժիմը գիտակցի, որ և՛ Ռուսաստանը, և՛ Պուտինը կան և կլինեն, այնքան ավելի լավ է այնպիսի երկրի համար, ինչպիսին Ուկրաինան է», - ասել Է Պեսկովը։
Նրա խոսքով՝ որքան շուտ ուկրաինական ռեժիմը պատրաստակամություն ցուցաբերի հաշվի առնել Ռուսաստանի պահանջները, որոնք այս կամ այն կերպ ձեռք կբերվեն, այնքան ավելի արագ ամեն ինչ կավարտվի։
«Եվ այնքան արագ Ուկրաինայի ժողովուրդը կսկսի վերականգնվել այն ողբերգությունից հետո, որը կազմակերպել է Կիևի ռեժիմը», — հավելել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...