Ադրբեջանի ստեղծած մարդասիրական աղետը օրեցօր խորանում է. Ռուբեն Վարդանյան
Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։
«Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և հարցը իրենց կողմից բարձրացնելու համար:
Հույս ունեմ, որ նաև միջազգային հանրության շարունակական ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...