Իսրայելում ուլտրակրոնական ուժի առաջնորդին արգելել են նախարար դառնալ
Իսրայելի Գերագույն դատարանը դեմ է արտահայտվել ծայրահեղ կրոնական «Շաս» կուսակցության առաջնորդ Արիեհ Դերիին նախարարական պաշտոններում նշանակելուն հանցավոր անցյալի պատճառով, չորեքշաբթի հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, գրում է Интерфакс-ը։
Այսպիսով, այս դատավճիռը Դերիին զրկում է Իսրայելի ներքին գործերի և առողջապահության նախարարությունները ղեկավարելու հնարավորությունից։ Նա նախկինում այս երկու պաշտոններն էլ ստացել է` որպես վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իշխող կոալիցիայի ստեղծման համաձայնագրի մաս։
Որոշումն այն մասին, որ Դերին չի կարող զբաղեցնել նախարարական պաշտոններ, Իսրայելի Գերագույն դատարանը (Բարձր դատարանը) ընդունել է չորեքշաբթի տասը դեմ ձայնով։
Դերիի քաղաքական ընդդիմախոսները նախկինում բողոք էին ուղարկել Արդարադատության բարձր դատարան։
Նրանք պահանջում էին, որ նախարարական պաշտոններում գործչի նշանակումը ճանաչվի անօրինական՝ հանցավոր անցյալի պատճառով. 1999-ին նա դատապարտվել է չորս տարվա ազատազրկման կոռուպցիայի համար, 2003-ին` հանրային վստահությունը չարաշահելու, խաբելու համար, իսկ 2022թ.՝ հարկային խախտումների համար։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...