«Զորակցենք Արցախին». քաղաքացիները նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատանը

Ֆրանսիայի դեսպանատան առջև այսօր՝ հունվարի 17-ին, տեղի է ունեցել «Զորակցենք Արցախին» ակցիան:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ սրանով իրենց աջակցությունն  են հայտնում Արցախում արդեն մեկ ամսից ավելի կատարյալ շրջափակման մեջ գտնվող արցախահայերին: «Ֆրանսիան մեր ամենաբարեկամ ժողովուրդներից է, եկել ենք կոչ անելու Ֆրանսիայի կառավարությանը հարգելու իր ստանձնած պարտավորությունները հայ ազգի եւ մարդկության առջեւ, եւ բոլոր հնարավոր միջոցներով կասեցնելու Ադրբեջանի ոճրագործ ռեժիմի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրականացվող միտումնավոր ցեղասպան գործընթացը: Մենք հուսով ենք, որ ֆրանսիացի բարեկամ ժողովուրդը եւ Ֆրանսիայի իշխանությունները գործուն քայլերով կարձագանքեն մեր հորդոր-պահանջին՝ կասեցնելու հայոց նոր ցեղասպանությունը: կոչ ենք անում բոլորին զորակցելու այս շարժմանը: Պետք է անենք հնարավորինս այս բխտորոշ պահին լինելու համախմբված, միահամուռ եւ կանգնել Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը»,-ասաց նա:

Ներկաները նաեւ նամակ փոխանցեցին Ֆրանսիայի կառավարությանն ու նախագահ Մակրոնին: