ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություններ ենք տեսել առաջնագծում․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում հայտարարեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են դարձել:
Մանուկյանը նշեց, թե օրեր առաջ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե դիրքերը որակապես փոխվել են, ինչը ընդդիմադիրները տեսնելու հնարավորություն ունեն, բայց դրանից հետո ընդդիմադիրները սակավախոս են դարձել։
«Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»,–ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը, ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն մի զոհը զարքում էին երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց։ Մանուկյանը հավելել է, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են։
Մանուկյանը հավելել է, թե Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին հայոց զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի` բանակի կազմավորման 30-ամյակը «լղոզեցին» և ոչ մի լավ բան չասացին բանակի համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե խրճիթ էր, այլ լավ վիճակում գտնվող, ամենով ապահովված տուն․ Սիմոնյանն՝ այրված կացարանի մասին
ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ասացի, որ պատրաստ եմ ստորագրել, սակայն Ադրբեջանը հրաժարվեց․ Փաշինյանը՝ ռուսական կողմի փաստաթղթի մասին
Ավտոճանապարհների ապաշրջափակմանը՝ Ադրբջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապման ուղու վերաբերյալ մեր ու Ռուսաստանի...
ՈՒՂԻՂ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունում քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այս անգամ լրագրողները վարչապետին ո...