Կրակոցներ` Կալիֆոռնիա նահանգում. զոհերի թվում 6 ամսական երեխա կա
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհեր կան: Այս մասին գրում է Associated Press-ը:
Գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանության ներկայացրած տվյալներին, նշում է, որ կրակոցների հետևանքով զոհերի թվում նաև մեկ երեխա կա: Ըստ հրապարակման` վեց ամսական երեխան և նրա տասնյոթամյա մայրը զոհերի թվում են:
Դեպքը գրանցվել է նահանգի կենտրոնական հատվածում: Մահացածներից մի քանիսի դիերը գտնվել են փողոցում, իսկ մի քանիսինը` նահանգի տներից մեկում։
Ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալի: Ըստ իրավապահների` հնարավոր է, որ 6 մարդու սպանությունը եղել է փոխկապակցված և կանխամտածված:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
Ավտովթար` Երևանի Սարալանջի փողոցում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 18։55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մո...
Վանաձորում հարձակվել են օպերլիազորների վրա, կրակել նրանց ուղղությամբ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրա...
Երևանում կրակոցներ են եղել. տուժածը 28-ամյա երիտասարդ է. ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդա...