ՀԱՊԿ-ի 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում
2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, գրում է ТАСС-ը։
«Կազմակերպության ամեն տարի անցկացվող չորս զորավարժություննեիից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք են` հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման «Փոխազդեցություն» զորավարժությունը, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» զորավարժությունը, իսկ սեպտեմբերին` թիկունքի «Էշելոն» զորավարժությունը»,- ասել է նա։
Մուրավեյկոն ասել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում բելառուսական նախագահության շրջանակներում նախատեսվում է անցկացնել «Եվրասիական անվտանգության միջազգային խորհրդաժողով՝ բավական լայն երկխոսություն անցկացնելով արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության քարտուղարների մակարդակով։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...