ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սառած քաղաք․ ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Յակուտսկում
Յակուտիայի Գորնի շրջանի Տոնգուլախ օդերեւութաբանական կայանում գրանցվել է օդի -65°C ջերմաստիճան։ Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության (YAUGMS) Telegram ալիքում։ Ըստ ղեկավարության՝ այս կայանը դժվարամատչելի է, սակայն հագեցած է օդերեւութաբանական դիտարկումների համար նախատեսված բոլոր համապատասխան սարքավորումներով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Գորնի շրջանի մարզկենտրոն Բերդիգեստյախ գյուղում ջերմաստիճանը նվազել է մինչև -59°C, իսկ օդերևութաբանական այլ 30 դիտակետերում գրանցվել է -50°C ջերմաստիճան։
Ավելի վաղ YaUGMS-ից հայտնել էին, որ հունվարի 12-ից Յակուտիայի հյուսիսային շրջաններում սպասվում են ուժեղ սառնամանիքներ մինչև -65°C։ Նման «սառցե դարաշրջանը» հանրապետությունում կշարունակվի մինչև հունվարի 16-ը, սպասվում է, որ բնակավայրերում մառախուղները կուղեկցեն սաստիկ ցրտահարություններով։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրկուտսկի մարզում սպասվում է մինչև -58°C, Յակուտիայում մինչև -63°C, իսկ Կրասնոյարսկի երկրամասում՝ մինչև – 55°C։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի և հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների՝ ներկա պահին Արցախում 847 եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք ԱՄՆ նախագահից պահանջել են պատժամիջոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Նեպալում ինքնաթիռն ընկնում, որում եղել է 70-ից ավելի մարդ
Ինչպես արդեն հայտնել էինք Նեպալի Պոխարա միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա 72 մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է «Միսս տիեզերքի» անունը
Նոր Օռլեանում հունվարի 14-ին անցկացված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել «Միսս ԱՄՆ» Բոննի Գաբրիել...