Շիրակի մարզպետը կգա գործադիր. նրա պաշտոնին հավակնորդներ կան. «Ժողովուրդ»
«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ թեեւ Շիրակի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»:
Մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաեւ «նախկինների» հետ ունի: Օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները:
Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաեւ Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգեւատրվել:
Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է, որը երես է թեքել ՀՀԿ-ից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի պնդումները մտահոգիչ են․ դրանք կապ չունեն արցախահայության դիրքորոշման հետ․ Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ...
Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ միջանցքի բացումը ռազմավարական նախագիծ է Ադրբեջանի համար։ «Հայաստանն այսօ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «...
Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրեն...