ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արևմտյան Վրաստանում մոլեգնող ուժեղ քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ

Վրաստանի Իմերեթիի շրջանում մոտ 500 տների տանիքներ են վնասվել,135 գյուղում հոսանք չկա, վնասվել է նաեւ Ծխալտուբո ուղղությամբ մայրուղային գազատարը։ Քամին տապալել է ծառեր, որոնք վնասել են տասնյակ մեքենաներ։ Քութաիսիում հազարավոր բաժանորդներ մնացել են առանց ջրամատակարարման։ Արդեն վեցերորդ օրն է, ինչ արևմտյան Վրաստանում մոլեգնում է վատ եղանակը. հայտնում է Sputnik Georgia-ն:

 

Գուրիայի շրջանում վնասվել է ավելի քան 100 տան տանիք, տապալվել է մոտ 50 ծառ։ Անսարք են եղել էլեկտրահաղորդման գծերն ու գազատարները։ Վնասվել են նաև եկեղեցիներ և դպրոցական շինություններ։

 

Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում վնասվել են ավելի քան 600 առանձնատների, 36 շենքի, դպրոցների, մանկապարտեզների, ամբուլատորիաների, վարչական շենքերի տանիքներ։ 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ