Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե ով է ուկրաինական հակամարտության «զոհը»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ-ն, տնտեսական իմաստով, միանշանակ շահում է ուկրաինական հակամարտությունից, մինչդեռ հիմնական զոհը եվրոպացիներն են։ Այս մասին ասել է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սխալ պատժամիջոցային քաղաքականության և պատերազմի զոհերը եվրոպացիներն են, պատերազմից, միանշանակ, շահում է Ամերիկան, Եվրոպան՝ միանշանակ, պարտվում։ Ռուսաստանի պարագայում առայժմ վիճելի է՝ հաղթո՞ւմ են, թե՞ պարտվում, բայց նրանք այդքան էլ չեն կորցնում, եթե խոսենք փողի մասին…Ընդհանուր առմամբ, տնտեսական իմաստով կարելի է վստահորեն ասել, որ այս ամբողջ հակամարտությունում միակ կամ ավելի ճիշտ ամենամեծ պարտվողը Եվրոպան է»,- ասել է Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրոպան կորցնում է՝ հրաժարվելով ռուսական էներգակիրներից՝ հօգուտ ամերիկյանների, քանի որ ստիպված է 5-10 անգամ գերավճար անել դրանց համար։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է «ամերիկացի ընկերներին» հարցեր տա այն մասին, թե ով է հաղթում այս իրավիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գիծը
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնո...
Ադրբեջանը ընդհատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առ...
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...