«Անհեթեթ են Երևանից հնչող հայտարարությունները». Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան անհեթեթ է համարում Երևանից հնչող հայտարարությունները, որ ռուսական ներկայությունը Հայաստանում կարող է վտանգ ներկայացնել Երևանի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ, անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, Ռուսաստանը մտադիր է ոչ թե պոպուլիզմով զբաղվել, այլ բովանդակային աշխատանք իրականցնելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություններով ավտոշարասյուններ: Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ անընդունելի ենք համարում մեր խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումներն ու սադրանքները, նրանք խաղաղության երաշխավոր են այս տարածաշրջանում: Նման գործողությունները կարող են էապես վնասել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
«Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում: Այս ֆոնին անհեթեթ են Երևանից հնչող հայտարարությունները, թե «ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները նշանակալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման, նրա սահմանների պահպանման գործում: Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել»,- եզրափակել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...