Հասարակություն
«Գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով». ՀՀ-ն Forbes-ի կողմից ճանաչվել է 2023-ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Նշվում է, որ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, որն արժի այցելել։
Forbes-ը գրում է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի լանդշաֆտների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը, որոնցից մի քանիսը ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անցումի հեղեղատարները մաքրվեն, այս պատկերը չի լինի. Էդուարդ Հայրումյան
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
5.0
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0