Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռեւս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարեւոր նշանակություն եւ էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման եւ գնահատման համար»: Դատարանը նաեւ «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները:
Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին:
Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի հերթապահության պատճառաբանություններով:
Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ միջանցքի բացումը ռազմավարական նախագիծ է Ադրբեջանի համար։ «Հայաստանն այսօ...
Փաշինյանի պնդումները մտահոգիչ են․ դրանք կապ չունեն արցախահայության դիրքորոշման հետ․ Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ...
Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «...