Մինչ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, գրում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ։
Հիշեցնենք, որ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նմանատիպ հոդվածներ
«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել՝ Լաչինի միջանցքի արգելափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված...
Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում
Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրա...
Ներքին և Վերին Շորժաներում բնակիչները ժամանակավոր տեղափոխվել են գյուղից.24News
Ներքին Շորժայում ձյուն շատ է գալիս, թուրքերն էլ մոտիկ են, բնակիչները տեղափոխվել են գյուղից։ Այս մասին 24News-ին հայտնել...
Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո
Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ...