«Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որովհետև դա լծակ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու»․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների վերադարձի թեմային՝ փաստելով, որ Ադրբեջանը չի գնում այդ քայլին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ։
«Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որովհետև դա նաև լծակ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ Հայաստանի կառավարությունը, այդ թվում՝ ներքին ճնշումների ազդեցության տակ, գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում իր շահերին: Եվ դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Բավարա՞ր են այդ ջանքերը. մեր գնահատականն այն է, որ քանի դեռ գերիները չեն վերադարձել, այդ ջանքերը բավարար չեն: Ուրեմն այլ հարթություններ է պետք գտնել՝ այդ հարցով զբաղվելու, որ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ միայն սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով չէ, որ կան անհետ կորածներ, 2020թ․ պատերազմից էլ կա շուրջ 200 անհետ կորած.
«Հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, աշխատում են, գերիների, անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են: Պետք է շարունակել աշխատել այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...