
Ի՞նչ իրավիճակ է Ղրիմի կամրջում․ Պեսկովի մեկնաբանությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի խցանումների հետ կապված իրավիճակը: Այս մասին գրում է Газета.ru-ն։
«Մենք տեսնում ենք, որ այդ խցանումները մշտական չեն։ Դրանք ավելանում են մինչև շաբաթվա վերջ, երբ աճում է երթևեկությունը։ Խցանումները նվազում են մինչև շաբաթվա կեսը», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը ։
Նշվում է, որ հուլիսի 10-ի առավոտվա դրությամբ դեպի Ղրիմի կամուրջ մեքենաների հերթը հասել է 1229-ի։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Կուբանի կողմից Ղրիմի կամրջի մուտքի մոտ հերթեր են կուտակվում։ Դա տեղի է ունենում անցած տարվա հոկտեմբերին կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո՝ տրանսպորտի զննություններն ուժեղացնելու պատճառով ։