Վրաստանում հրատեխնիկայի օգտագործման հետևանքով մարդիկ են տուժել
Վրաստանում հրատեխնիկա են օգտագործել, որոնց պատճառով տուժել են մարդիկ:
Վրաստանում հրատեխնիկայի օգտագործման հետևանքով մինչև այժմ տուժածների թիվը կազմում Է 25 մարդ, հայտնել է Թբիլիսիի այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն։ Այդ մասին տեղեկացել ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Բժշկի խոսքով՝ նրանց մեջ, բարեբախտաբար, ծանր դեպքեր չեն եղել։ Քաշիբաձեն ևս մեկ անգամ նախազգուշացնում է բնակչությանը և ընդգծում հրատեխնիկա օգտագործելիս զգուշությունը պահպանելու կարևորությունը։
«Ցանկանում եմ բնակչությանը նախազգուշացնել, որ դա խաղալիք չէ, և դրանով չի կարելի զվարճանալ։ Նույնիսկ եթե խստորեն հետևեք հրահանգներին, ապա, միևնույնն Է, հրատեխնիկայի օգտագործումը շատ վտանգավոր է։ Ամենափոքր սխալի դեպքում կարելի է բավականին լուրջ վնասվածք ստանալ»,-հայտարարել է Քաշիբաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերով։
Ճայթրուկները և հրատեխնիկայի մյուս տեսակները Վրաստանում Ամանորի տոնակատարության անբաժանելի մասն են, սակայն դրանց օգտագործումը հաճախ հանգեցնում է վնասվածքների և այրվածքների։
Ամանորի օրերին աճում է բուժհաստատություններ դիմողների թիվը։ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հանրապետության բնակիչներին բազմիցս հորդորել է զգույշ լինել և խորհուրդ է տալիս մարդաշատ վայրերում և փակ տարածքներում հրատեխնիկա չօգտագործել։
Անչափահասներին հրատեխնիկայի վաճառքը Վրաստանում արգելված է 2019 թվականից։ Ընդ որում, այս տարի Վրաստանը 5,5 մլն դոլար արժողությամբ 712 տոննա հրավառ նյութեր, բենգալյան կրակ և հրատեխնիկական այլ ապրանքներ Է գնել։ Այս գումարը ռեկորդային է բոլոր տարիների կտրվածքով։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում
Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրա...
Դեկտեմբերի 31-ից WhatsApp-ը կդադարի աշխատել տասնյակ սմարթֆոնների վրա
Դեկտեմբերի 31-ից WhatsApp մեսենջերն այլևս չի աշխատի հին մոդելի 49 սմարթֆոնների վրա։ Դրանք այն մոդելներն են, որոնք թողարկ...
Բողկից ծաղկեփունջ ծննդկանին՝ շրջափակված Արցախում
Արցախի Հանրապետության Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասան Աշխեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ...
Ադրբեջանական ագրեսիայի հերթական մասնակիցը հրկիզել է ինքն իրեն
2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հերթական մասնակիցը ինքն իրեն հրկիզել է Աղդաշ քաղաքում: Այն բանից հետո, երբ կրճատել ե...