Գագիկ Սուրենյանը հայտնում է, թե ինչ եղանակ է սպասվում հունվարին
Հանրապետությունում սպասվող տոնական օրերը լինելու են առանց ձյան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ:
«Ավելին, հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5...+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16...+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3...-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն:
Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հավաքագրել տեղեկություններ». Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պարենային ճգնաժամ` Արցախում
Արդեն 28 օր է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի հետ». Պետրոսյան
Ստեփանակերտցիները հավաքվել են ԱՀ կառավարության շենքի մոտ: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ այս պահին բանակցություններ...
Զախարովան՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լուրերի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է այն պնդմանը, թե Ռո...