Ալեքսանդր Վուչիչի կոչը` Կոսովոյի սերբերին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հյուսիսային Կոսովոյում և Մետոհիայում բնակվող հայրենակիցներին կոչ է արել ապամոնտաժել բարիկադները, որոնք իրենք կանգնեցրել են այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները հայտարարեցին, որ անվտանգության ուժերը բերվել են մարտական պատրաստության։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը, որը պատասխանատու է Պրիշտինայի հետ հարաբերությունների համար, հաղորդում է Srbija Danas-ը։

 

Նրա խոսքով, Սերբիայի ղեկավարը ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներից ստացել է երաշխիքներ, որ Կոսովոյի սերբերին չեն ձերբակալի ցույցերին մասնակցելու համար։

 

«Սա մեծ հաղթանակ է սերբ ժողովրդի համար Կոսովոյում և Մետոհիայում և Վուչիչի համար, ով աջակցել է իր ժողովրդին նույնիսկ ամենադժվար ժամանակներում», - ասել է Պետկովիչը:

 

Դրանից մի քանի ժամ առաջ Բելգրադը հասել էր ձերբակալված նախկին ոստիկան Դեյան Պանտիչի և այլ սերբերի` Պրիշտինայի կողմից ազատ արձակմանը, որոնք ձերբակալվել էին ցույցերին մասնակցելու համար։

Քաղաքականություն