Ծորակ, հատակի լաթ, մաքրող միջոցներ․ ինչ գնումներ է արել ՊՎԾ-ն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականի հեղափեխությունից հետո իշխանության եկած ղեկավարներիկն կարծես թե շատ են դուր եկել իրականացնել մեկ անձից կատարվող գնումներ։
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության կողմից իրականացված մի քանի գնում։ Օրինակ այս ծառայությունը 2022 թվականին չորս անգամ պայմանագիր է կնքել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից եւ 750 հազար դրամից ավելի գումարով կենցաղային տնտեսական ապրանքներ է գնել։ Այս ՍՊԸ-ն շահագործում է Հազար ու մի մանրուք խանութների ցանցը։ Մենք ուսումնասիրեցինք 430 հազար դրամանոց պայմանագիրը եւ պարզվում է, որ օրինակ երկու դռան փական է գնել, 16 հատ դռան փականի միջուկ, 16 հատ հատակի լվացման լաթ, 15 հատ հատակի մաքրման լաթ, 30 հատ հատակի մաքրող նյութեր, 20 հատ օդի հոտազերծիչ, ուղեգորգեր, վարդակ, ծորակներ եւ այլք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...