ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստանում ԼՂ հայերին, ապա շրջափակման մեջ պահում...տարօրինա՞կ չէ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանքը փակած ադրբեջանցիների պարից։
«16-րդ օր, Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Մատակարարման միակ ուղին՝ 120 հազար մարդու համար, որից 30 հազարը՝ երեխա:
Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա արգելափակել և շրջափակման մեջ պահել։ Տարօրինա՞կ չէ», - «Թվիթեր»-ում գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստացվում է՝ 20 օր է Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջինը ժամանեց Փաշինյանը. Պուտինը դիմավորեց նրան
ԱՊՀ գագաթնաժողովին առաջինը ժամանեց Նիկոլ Փաշինյանը. Վլադիմիր Պուտինը դիմավորեց նրան Սանկտ Պետերբուրգի Ելցինի նախագահական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը` ԱՊՀ երկրների միջև առկա տարաձայնությունների մասին
ԱՊՀ երկրների միջև կան տարաձայնություններ, դրանք հաղթահարվում են համատեղ ջանքերով,- այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրավիճակը շատ բարդ է». Վարդանյանն ուղիղ եթերում էր
«Իրավիճակը շատ բարդ է. 264 ժամ է՝ բլոկադան շարունակվում է: Անում ենք, անելու ենք ամեն ինչ, հասկանում ենք դժվարություններ...