«Ադրբեջանական կողմի արձագանքը՝ Ստեփանակերտի ցույցին». Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ այսպիսիք են. «Ռուբեն Վարդանյանը սպառնացել է, որ եթե ուսուցիչներն ու բժիշկները չգան, նրանց կազատի աշխատանքից։ Նա վախեցրել է ուսանողներին։ Բաժանել է 30-ից 40 դոլար յուրաքանչյուր մասնակցին, անվճար բենզին է բաժանել։ Ղարաբաղի բանակում եղածներին բերել են ցույցի և այլն»։
Հոկտեմբերի 31-ի ցույցի ժամանակ ասում էին, որ Վարդանյանը մարդկանց ՀՀ-ից է բերել, նաև բենզին բաժանել։ Հիմա դա չեն կարող ասել, որովհետև շրջափակել են Արցախը։ Ինչպես հասկանում եմ մոտ 60.000 մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ուստի դա ավելի մարդաշատ է եղել, քան հոկտեմբերի հանրահավաքը։ Սա իրապես ուղերձ էր նախևառաջ Ադրբեջանին։ Վստահ եմ դեռ երկար են քննարկելու այս հանրահավաքը»: |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...