Կիլոգրամներով ոսկի, ադամանդե զարդեր, ոսկյա սկուտեղներով թղթադրամներ. ճոխ գնչուական հարսանիք` Յարոսլավլում
Դեկտեմբերին Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել երկու երիտասարդների` Անդրեյի և Վիլկայի ճոխ հարսանիքը, որը տևել է 3 օր: Տոնակատարությունն անցկացվել է գնչուական լավագույն ավանդույթներով՝ հարսնացուն շատ ոսկի էր կրում, բացի այդ՝ պարծենում էր շքեղ հանդերձանքով։ Այս մասին գրում է Starhit-ը:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Յարոսլավլի ամենամեծ հանդիսությունների սրահում: Ներկա են եղել հարյուրավոր հյուրեր:
Հարսնացուին բառացիորեն ծածկել են ոսկիով, փողով, նվիրել են ադամանդե զարդեր, ապարանջաններ, շղթաներ, վզնոցներ։ Տոնակատարության երեք օրերի ընթացքում հարսնացուն ներկայացել է չորս տարբեր կերպարներով. առաջին օրը նա հագել է հարսանեկան սպիտակ զգեստ, այնուհետև՝ վարդագույն, իսկ հաջորդ օրը՝ կարմիր, իսկ հետո՝ մուգ կապույտ։ Աղջկան նվիրել են մի քանի կիլոգրամ ոսկյա զարդեր:
Բացի դա, նշվում է, որ փեսան հարսի համար 10 միլիոն ռուբլի գլխագին է վճարել: Փեսայի կողմը երեք ոսկեզօծ սկուտեղ է բերել՝ լցված թղթադրամներով։