Էմբեր Հերդը և Ջոնի Դեփը կկարգավորեն զրպարտության մասին վեճը
Հոլիվուդյան դերասաններ Էմբեր Հերդը և Ջոնի Դեփը կկարգավորեն զրպարտության մասին վեճը: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
Դերասանուհին համաձայնել է նախկին ամուսնուն մեկ միլիոն դոլար վճարել այս պատմությանը վերջ տալու համար։ Սոցցանցերում նա հաղորդագրություն է տարածել` նշելով, որ «դա շատ դժվար որոշում էր»։ Հերդն ընդգծել է, որ չի ընդունում իր մեղքը և շարունակում է պաշտպանել ճշմարտությունը՝ «նույնիսկ իմանալով, որ կյանքը կործանված է»։ Դերասանուհին նաև հույս է հայտնել, որ կկարողանա նորից սկսել ապրել, ինչպես ծրագրել էր վեց տարի առաջ։
Հունիսին Վիրջինիայի դատարանը Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեց զրպարտության մեջ և պարտավորեցրեց նրան 15 միլիոն դոլար վճարել Ջոնի Դեփին: Ինքը՝ դերասանուհին, ստացել է նաև երկու միլիոն դոլար բարոյական վնասի փոխհատուցում։
Հոլիվուդյան աստղերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2016 թվականին, և նրանց միջև դատական գործընթացը սկսվել է 2019 թվականին՝ Հերդի հոդվածի հրապարակումից հետո, որտեղ նա իրեն անվանել է «ընտանեկան բռնության խնդիրը ներկայացնող հասարակական գործիչ»։
Նմանատիպ հոդվածներ
Կիլոգրամներով ոսկի, ադամանդե զարդեր, ոսկյա սկուտեղներով թղթադրամներ. ճոխ գնչուական հարսանիք` Յարոսլավլում
Դեկտեմբերին Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել երկու երիտասարդների` Անդրեյի և Վիլկայի ճոխ հարսանիքը, որը տևել է 3 օ...
Փորձել են թալանել Ռոբերտ Դե Նիրոյի տունը
Նյու Յորքում փորձել են թալանել աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի տունը: Ինչպես գրում է TMZ-ն` այսօր առավոտյան 30-ամյ...
Մադոննային մեղադրել են ստրկավաճառության և աֆրիկացի երեխաների սեռական շահագործման մեջ
Ամերիկացի երգչուհի Մադոննային մեղադրում են ստրկավաճառության և աֆրիկացի երեխաների սեռական շահագործման մեջ: Այս մասին գրու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բուլղարիայի գեղեցկության մրցույթում հայուհի է հաղթել. Լապշին
Հայաստանում զարմանալիորեն աննկատ մնաց հրաշալի մի լուր, որ հայուհի Մանիտա Վարդանը հաղթել է «Միսս Բուլղարիա 2022» մրցույթո...