Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով։ 

 

Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը։ Auroranews-ի կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ հասկանալու՝ նախատեսվում է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հանդիպում։ Խաչատրյանն  ասաց, որ եթե լինի նման պայմանավորվածություն  իրենք կտեղեկացնեն։ 

«Դեռևս նման օրակարգ չկա»,-ասաց Խաչատրյանը։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը Սանկտ Պետերբուրգում շփվելու հնարավորություն կունենան։ 

 

«Կոնկրետ պայմանավորվածություններ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վերաբերյալ, սակայն նրանք կարող են խոսել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում»,- նշել էր ՌԴ նախագահի խոսնակը։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ