Մեքենաների ջարդ՝ Երևանում․ Դավթաշենի կամուրջը երկկողմանի փակվել է
Քիչ առաջ հայտնել էինք, որ ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Դավիթաշենի կամուրջը երկկողմանի փակվել է, իսկ ավտոմեքենաները տարբեր հատվածներում են։ Մոտ 15-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ, ինչպես ժողովուրդն է ասում՝ տնավարի լեզու գտան, և ավտոմեքենաները դուրս բերեցին վթարի վայրից։ Այս պահին տեղում աշխատում են պարեկները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, գրում է shamshyan.com-ը։
Փրկարարներն ու պարեկները մի քանի քաղաքացիների բուժօգնություն են ցուցաբերել, սակայն այդ քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշենի ողջ կամուրջը հիշեցնում է «Սոդոմ-Գոմոր», քանի որ պատկան մարմինները չեն բարեհաճել կամուրջը մշակել մերկասառույցից, ու միայն ժամը 08։50-ին բարեհաճել են ու այս պահին աղ ու ավազ են լցնում։










Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան տապալել է Telcell տերմինալը և հայտնվել մայթում
Քիչ առաջ Երևանի Մոսկովյան փողոցում վթար է տեղի ունեցել։ Մեքենան տապալել է Telcell տերմինալը և հայտնվել մայթում։ Aurorane...
Նոր Հաճնի կամրջի վրա մերկասառույցի պատճառով բախվել են 17 ավտոմեքենաներ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժա...
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանը ցնցվեց 25․000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյա...
Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել
Օկուպացված Ակնայի (Աղդամի) զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՊՆ թիվ զոր...