«Գոնե Դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով Արցախից եք». Մանուկյանը` Գրիգորյանին
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց է ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այն մասին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ի պատասխան՝ Գրիգորյանը ասաց․ «Դա ասելով չի, դա գործով են ապացուցում և իշխանությունը գործով դա ապացուցել է։ Անցած տարի մոտ 200 միլիարդի ֆինանսական աջակցություն է տրամադրել և դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»։
Մանուկյանը, արձագանքելով Գրիգորյանին, պնդեց, որ իշխանությունը Արցախի հետ հարաբերությունները վերածել է փողային հարաբերությունների։
«Ձեզ համար սա ծրագրային է դարձել՝ հող, փողի դիմաց, Արցախից ինչ խոսում ենք, ասում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս, ով-ով, գոնե Դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով Արցախից եք։ Փողը տալիս են, որովհետև Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, որ մարդիկ լուռ մնան»,- ասաց Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես զարմացած եմ, Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի». Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի...
Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգն...
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանն ասաց` ինչպես պետք է լուծվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Աժ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիրերի հայտարարություններին, թե ինչու է իշխ...