ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Մերձմոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում

Մերձմոսկվայի Լենինգրադի խճուղում՝ «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է  Readovka-ն։

 

Նշվում է, որ ենթադրաբար հրդեհը բռնկվել է «Օբի» հիպերմարկետում։  Կադրերում երևում է, թե ինչպես է ծխի սյունը տասնյակ մետր երկարությամբ բարձրանում երկինք։

 

Ականատեսները պատմում են, որ հրդեհը բռնկվելուց հետո մի քանի պայթյուն են լսել։ Հավանաբար հրդեհի հետևանքով շենքում փլուզվել են պատերն ու տանիքը։  Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։  Հնարավոր զոհերի  և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Քաղաքականություն