ՏԵՍԱՆՅՈՒԹ, Բրազիլիա - Խորվաթիա. Նեյմարը կրկնեց Պելեի ռեկորդը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը բացել է հաշիվը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղում։

Այս գոլը 77-րդն էր 30-ամյա ֆուտբոլիստի համար ազգային հավաքականի կազմում. ճիշտ նույնքան խփեց բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն։

Այժմ Նեյմարն ու Պելեն կիսում են Բրազիլիայի հավաքականի գոլերի ռեկորդը։ Այս մասին գրում է Sport-express.ru-ն:

 

Խորվաթիայի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում Բրազիլիան ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում կխաղա Հոլանդիա - Արգենտինա խաղի հաղթողի հետ։

 

Հաշվետու հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է առանց գոլերի։ Բրազիլիան մի փոքր առավելություն ուներ, սակայն այն կարողացավ իրացնել միայն առաջին լրացուցիչ ժամանակի վերջնամասում։ Նեյմարն իր ձեռքը վերցրեց գործն ու կազմակերպեց գոլը։

 

Բրազիլացիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը. Խորվաթիան նրանց հետ է մղել 117-րդ րոպեին: Օրշիչը ձախ եզրից կատարած փոխանցումով գտավ Պետկովիչին, ով տուգանային հրապարակից դուրս կատարած հուժկու հարվածով գնդակը մխրճեց ցանցը։

Քաղաքականություն

Պատահարներ