Պեսկովը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև շփումները վերաբերում են միայն գերիների փոխանակման թեմային և չեն ձևավորում երկու երկրների տխուր հարաբերություններ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ երեկ զենքի ապօրինի վաճառքի և մի շարք ծանր այլ հոդվածներով ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտին փոխանակել են թմրադեղ ապօրինի ներկրելու հոդվածով Ռուսաստանում 9 տարվա ազատաազրկման դատապարտված ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ:
«Ոչ: Բնականաբար, դրանով զբաղվում էին երկու երկրների համապատասխան հետախուզական ծառայությունները, և շփումները վերաբերում էին միայն փոխանակման թեմային, և դրանք շարունակվում են բացառապես փոխանակման թեմայով: Սա ոչ մի կերպ չի ազդում երկկողմանի ընդհանուր պատկերի վրա», - ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքով տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Բուտի փոխանակումը կարող է քայլ լինել երկրների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման ուղղությամբ։
Բուտը գրեթե 15 տարի անցկացրել է ԱՄՆ բանտում: Գրեյները դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 0,7 գրամ հաշիշի մաքսանենգության համար, նա կալանավորվել է Շերեմետևոյում 2022 թվականի փետրվարին։
Նմանատիպ հոդվածներ
Ցավում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Հարությունյանը՝ «Ֆրանս 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերու...
Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցու...
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...