Հասարակություն
ԵՄ-ում չեն ճանաչի ՌԴ-ի նոր շրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայից գրաված տարածքներում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին որոշումը, նշում են ռուսական ԶԼՄ-ները։
«Խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինայում և Վրաստանում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չճանաչելու որոշումը։
Խոսքը վերաբերում է նաև Ռուսաստանի կողմից վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Ինչպես գրում է ТАСС-ը` 2014 թվականին ԵՄ երկրները նմանատիպ պրակտիկա են կիրառել Ղրիմի հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Մոսկվայում գտնվող «Армения» ռեստորանից հերքել են փակման մասին լուրերը. ԶԼՄ
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
5.0