Արցախում 31 երեխա սննդային թունավորում է ստացել
Դեկտեմբերի 7-ին պարբերաբար ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք են դիմել ընդհանուր 26 երեխա՝ նույնանման գանգատներով։ Բոլորի մոտ ախտորոշվել է «Սուր գաստրիտ»՝ ենթադրյալ սննդային թունավորման հետևանքով: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարույան մամուլի ծառայությունը։
««Երեխաների մոտ հիմնականում արձանագրվել է փսխում և բոլորը տարբեր տարիքի երեխաներ էին, ովքեր անխտիր օգտագործել են կաթնամթերք։ Երեխաներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն և մոտ երկու ժամ հետո նրանց վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար»,- ներկայացրել է «Արևիկ» ԲՄ մանկաբույժ Էռնեստ Լալայանը։
Հիվանդության ախտորոշման և հարուցիչի հայտնաբերման նպատակով նմուշառում է կատարվել «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք ընդունված երեխայի փսխման զանգվածից և կասկածելի կաթնամթերքից (թթվասեր և կաթնաշոռ): «Կաթնամթերքի արտադրանքի իրացումը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ իրականացվում են սանիտարահիգիենիկ ստուգումներ։ Ստուգումներ են իրականացվում նաև հանրապետության շրջաններում»,- նշել է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»- ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը։
Ստուգումների հետ զուգահեռ իրականացվում են հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 8-ին դիմել են ևս 5 երեխա, որոնցից 4-ը դուրս են գրվել , իսկ 1 երեխա դեռևս բուժօգնություն է ստանում «Արևիկ» բուժմիավորումում»,-նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
10 տարեկան Արամի նամակը կե՞ղծ է. պատգամավորի արձագանքը` Ջերմուկից հնչած հայտարարությանը
«Բոլորիս ցնցած ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը կեղծ է, քանի որ նման ընտանիքի ու զոհի մասին տեղեկատվություն այդպե...
Նախագահինը` 300.000 դրամով. որքա՞ն կբարձրանան մյուս պաշտոնյաների աշխատավարձերը
Պետական պաշտոնյաների աշխատավարձերը հաջորդ տարվանից կբարձրանան: Բանն այն է, որ Ըստ «Հայաստանի Հանրապետության...
Թշնամու կողմից հայկական կողմին հանձնված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են. ԶԼՄ
10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքն...
Մոլորեցրել են հասարակությանը. «Յանդեքս Тaxi»-ի և «Յանդեքս Eats»-ի նկատմամբ հարուցվել է վարույթ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակո...