ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում մեկ րոպե լռություն հայտարարվեց
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Հիեցնենք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:
Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Հայաստանը այսօր էլ դեռ շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջում Վոլկովի հետ։ Նշվում է, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ նորություն ունեմ․ Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ լավ նորություն ունի հայտնելու։ Հիշեցնենք՝ արդեն հինգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին տեղեկությունները՝ Արցախից
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Բլոկադան և ճգնաժամը շարունակվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:...