ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել
Բյուջեի քննարկումների ժամանակ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով պատգամավորներից մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Թուրքիան։
«Բյուջեի քննարկումների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։