ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարոկկոյի հաղթանակից հետո աֆրիկացի ֆուտբոլասերները անկարգություններ են սկսել իսպանական քաղաքներում

Մարոկկոյի երկրպագուները տոնում են ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնությունում Իսպանիայի դեմ տարած հաղթանակը: Այս անգամ հերթը իսպանական քաղաքներինն է: Այս մասին գրում է Readovka-ն:

 

Աֆրիկացի երկրպագուները արդեն սովորության համաձայն իրենց ուրախությունն արտահայտում են եվրոպական քաղաքներում անկարգություններով:

 

Ինչպես հայտնել էինք` Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով 3:0 հաշվով հաղթեց Իսպանիայի ընտրանուն՝ ապահովելով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին ուղեգիրը։

 

Իսպանիայում գտնվող աֆրիկացի փախստականները որոշել են վիթխարի հաղթանակը նշել Բարսելոնայում և Գրանադայում գողություններով և հրկիզումներով։ Մարոկկոյի հավաքականի հաղթանակի տարօրինակ ու անտրամաբանական ուրախությունն արդեն զգացել են Բելգիան ու Հոլանդիան, որոնց փողոցներում ֆուտբոլասերները նախկինում արդեն անկարգություններ են արել։

Քաղաքականություն

Պատահարներ