ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հարձակվել է բլոգերի վրա
Կամերունի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո’Օ-ն Քաթարում աշխարհի առաջնության խաղից հետո հարձակվել է ալժիրցի բլոգերի վրա, որը նկարահանել է նրան, հաղորդում է mundodeportivo-ն։
Հետագայում բլոգերը սոցիալական ցանցերում գրել է, որ Էտո’Օ-ին հարցրել է, թե ինչու է աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղից առաջ կաշառել մրցավարին։
Կամերունի հավաքականը ալժիրցիներին դուրս էր թողել պայքարից մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ՝ երկու հանդիպումների ընդհանուր հաշիվն էր 2:2: