Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպերն առաջիկա ամիսներին կնվազեն. ամերիկացի պաշտոնյա
Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպերն առաջիկա ամիսներին կնվազեն: Ասել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը: Նրա խոսքով, այս ընթացքում ուկրաինացի և ռուս զինվորականները կփորձեն վերազինվել և համալրվել՝ նախապատրաստվելով գարնանը հակահարձակմանը:
«Մենք բավականաչափ թերահավատություն ունենք այն հարցում, թե արդյոք ռուսներն իրականում պատրաստ կլինեն դա անել: Կարծում եմ՝ ուկրաինացիներն այս ժամանակահատվածում ավելի լավատես են»,- ասել է Հեյնսը:
Նա նաեւ նշել է, որ Չինաստանից Ռուսաստան ռազմական օգնություն դեռ չի եղել, սակայն Պեկինը աջակցում է Մոսկվային միջազգային հարթակներում։️ Ռուսաստանը հնարավորություն չունի արտադրել այն բարձր ճշգրտության հրթիռները, որոնք այժմ կիրառում են։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խա...
Զելենսկին համաձայն չէ Եվրահանձնաժողովի որոշման հետ
Զելենսկին համաձայն չէ Եվրահանձնաժողովի որոշման հետ: Ուկրաինայի նախագահն ասել է, որ G7 երկրները, Եվրամիությունը և Ավստրալ...
ԱՄՆ-ը որոշել է միջոցներ ձեռնարկել Իրանից Ռուսաստան զենքի մատակարարումը խափանելու համար
ԱՄՆ-ը որոշել է միջոցներ ձեռնարկել Իրանից Ռուսաստան զենքի մատակարարումը խափանելու համար, որն օգտագործվում է Ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա զբոսանքից
Համացանցում տեսակադրեր են հրապարակվել Նիկոլ Փաշինյանի այսօրվա զբոսանքից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի...