ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոստա Ռիկայում կոկորդիլոսը հոշոտել է ութամյա երեխային ծնողների աչքի առաջ

Կոստա Ռիկայում կոկորդիլոսը հոշոտել է ութամյա երեխային ծնողների աչքի առաջ, գրում է New York Post-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցական տղան  խաղալիս է եղել իր տան մոտ գտնվող գետում։ 

Տղայի անունը Խուլիո Ֆերնանդես էր։ Երեխայի վրա կոկորդիլոսը հարձակվել է, որբ նա գետում խաղալիս է եղել: Դպրոցականի ծնողները վազելով եկել են ճիչերի վրա, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել օգնել՝ կոկորդոլիսը երեխային քարշ է տվել ջրի տակ։ 

«Կնոջս համար ամենադժվարը տեսնելն էր, թե ինչպես է կոկորդիլոսը լողում որդու դիակի հետ»,- պատմել է երեխայի հայրը։ 

Մեկ ամիս անց դեպքի վայրում որսորդը կրակել է կոկորդիլոսի վրա։ Երբ տեղացիները բացել են գիշատչի փորը, ներսում հայտնաբերել են մազերի թելեր և ոսկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Խուլիոյին։ 

Այժմ հանգուցյալի ծնողները մտադիր են իրենց չորս երեխաների տեղափոխվել Նիկարագուա՝ պաշտպանելու նրանց կոկորդիլոսներից, որոնք  վխտում են Կոստա Ռիկայում։ 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ