Կիևյան կամուրջը ժամանակավորապես կփակվի
Այսօր երեկոյան Կիևյան կամուրջը ժամանակավորապես կփակվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, նոյեմբերի 21-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին։ Այդ պատճառով որոշվել է քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները ժամանակից շուտ սկսել։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ–2022»-ի բացման արարողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պեմզաշենում սպանության գործով հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքույրը․ նա է՞լ է մասնակցություն ունեցել սպանությանը
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ ս...
Արայիկ Հարությունյանը Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանի...
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով․ «Շենգավիթ» ԲԿ-ից արձագանքում են
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է. ««Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավ...