Իրանի հավաքականի գլխավոր մարզչը թողեց պաշտոնը
Կարլուշ Կեյրուշը հայտարարել է Իրանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին։ Նախօրեին իրանցիները չկարողացան ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալ՝ B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը։
«Ֆուտբոլում բարոյական հաղթանակներ չկան, բայց ոչ բարոյական բան էլ չկա նրանում, որ չես կարողանում հասնել երազանքիդ, եթե ամեն ինչ արել ես՝ ցանկությամբ լի և հաղթանակի տղամարդակային տրամադրվածությամբ։
Հպարտանում եմ ձեզնով, դուք հիասքանչ էիք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։
Ինձ համար պատիվ ու արտոնություն էր այս ֆուտբոլային ընտանիքի մասը լինելը։ Վստահ եմ, որ դուք արժանացել եք լիարժեք հարգանքի՝ բարձրացնելով ձեր երկրի ու երկրպագուների հեղինակությունը։
Բոլորին՝ երջանկություն, հաջողություններ ու առողջություն։ Շնորհակալություն»,- գրել է պորտուգալացի մասնագետը սոցցանցերի իր էջերում։
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան թիմը երաշխավորեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Հանդիպումից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները, մասնավորապես՝ Էնթոնի Ռոբինսոնը և Ջոշուա Սարջենթը, մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին՝ պաշտպաններ Ռամին Ռեզայանին, Աբոլֆազլ Ջալալին և այլ իրանցի խաղացողներին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...
«Բավարիան» պայմանագիր կկնքի՞ Կրիշտիանու Ռոնալդուի հետ
Օլիվեր Կանն ասել է, որ «Բավարիան» պայմանագիր չի կնքի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ «Այո, ես դա կարող եմ բացառել: Իհարկե, մեե...
Թող Մեսսին աղոթի, որ ես իրեն չգտնեմ․ Սաուլ Ալվարես
Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հերթական գրառումն է արել արգենտինացի...
Սպերցյանը` գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրության մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին....