ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` «Ռիո Մոլ»-ում. ժամանել է սակրավորների խումբը
Ինչպես արդեն հայտնել էինք, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մուտքը ժապավենով փակ է։
Տեղում են ոստիկաններն ու շտապօգնության մեքենան։ Քիչ առաջ ժամանել է նաև սակրավորների խումբը։
Auroranews.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը հայտնել է, որ ժամը 18։30-ից սկսած հայտարարվել է տարհանման մասին, մարդիկ առևտրի կենտրոնից դուրս են եկել մինչև ժամը 20։00-ը։
Կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից նշեցին, որ նշված տարածքում ոստիկանները իրենց իրավասությունների սահմանում իրականացնում են գործողություն: Հարցին` արդյոք արտակարգ դեպք է գրանցվել, նշեցին` ոստիկաններն իրենց իրավասությունների սահմանում գործողություններ են իրականացնում:
Auroranews.am-ը կապ է հաստատել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Այնտեղից նշեցին, որ որևէ ահազանգ ԱԻՆ-ը չի ստացել:
Այնուամենայնիվ մամուլում տեղեկություն է տարածվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը նման ահազանգ չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ արևելյան դիրքերի ուղղությամբ. կիրառվել է ականանետ. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է աշակերտը Չարենցավանում կոտրում դպրոցի մոտ գտնվող կանգառը
Չարենցավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է աշակերտը ջարդում դպրոցներից մեկի մոտ գտնվ...