Ուկրաինայում կարտադրվեն Բայրաքթարներ. Էրդողանը ժամկետներ է նշել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե երբ կսկսվի Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչի արտադրությունը, գրում է  Anadolu-ն։

 

«Kızılelma հայրենական անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի վերջին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

 

Bayraktar Kızılelma-ն, որը հագեցած է ռեակտիվ շարժիչով, առաջին անգամ ներկայացվել է 2022 թվականի օգոստոսին Սամսուն քաղաքում։  Այն ցուցադրվել է Teknofest Karadeniz ավիատիեզերական փառատոնում։  

 

Այնուհետեւ արտադրական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել է, որ իրենք մտադիր են կործանիչն արտադրել Ուկրաինայում կառուցվող գործարանում։

Քաղաքականություն

Պատահարներ