ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` «Սպարտակի» և «Զենիթի» ֆուտբոլիստների միջև
Ռուսաստանի գավաթի սկզբունքային մրցակիցներ «Սպարտակի» և «Զենիթի» հանդիպման ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել, գրում է RTVI-ը։
Ծեծկռտուքը սկսվել է «Սպարտակից» Քուինսի Պրոմեսի և «Զենիթից» Վիլմար Բարիոսի միջև կոնֆլիկտով, որից հետո նրանց թիմակիցները մեծ ոգևորությամբ միացել են խաղացողներին: Արդյունքում դատավորը խաղադաշտից հեռացրել է երկու թիմերից երեքական խաղացողների։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, որին հաջորդել է 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ «Զենիթը» ավելի ուժեղ դրսևորվեց: Սակայն դա չխանգարեց մոսկվացիներին խմբում զբաղեցնել առաջին տեղը և դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին հորիզոնական։ Սանկտ Պետերբուրգի թիմը կխաղա փլեյ-օֆֆի ստորին հատվածում։