ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր` Չինաստանում սկսված ցույցերից

Լրատվամիջոցները տարածում են կադրեր Չինաստանում սկսված հակաքովիդային սահնանափակումների դեմ ցույցերից։

 

Տեսանյութը պատկերում է իրավիճակը Շանհայում։

 

Ինչպես հայտնել ենք` Չինաստանի քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ կորոնավիրուսային վարակի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության, որը վարում է Չինաստանը,  հայտնում է «Свобода» ռադիոկայանը։

 

Չինաստանի իշխանությունները հայտարարում են կոշտ արգելափակումներ այն բնակավայրերում, որտեղ հիվանդ մարդիկ կան։  

 

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ուրումչի քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ. արգելափակման պատճառով նրանք չեն կարողացել հեռանալ բնակարաններից,  որտեղ հրդեհ էր բռնկվել։

 

Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են Սինցզյան ույղուրական ինքնավար մարզում, որի մայրաքաղաքն է Ուրումչին, ընդգրկել են Չինաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներ և համալսարաններ:  

 

Սկզբում ցուցարարները պահանջում էին վերացնել արգելափակումները։ Այժմ Շանհայում ցուցարարները վանկարկում են կարգախոսներ՝ պահանջելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրաժարականը և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության ղեկավարության ամբողջական վերացումը։  Ոստիկանությունը ցրում է հանրահավաքները և իրականացնում ձերբակալություններ։

Քաղաքականություն

Պատահարներ