ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնացի երկրպագուները մաքրել են մարզադաշտի տրիբունաները

Ճապոնիայի հավաքականի երկրպագուները Կոստա Ռիկայի հավաքականի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղից հետո ավանդաբար մաքրել են Ար Ռայյանի Ահմադ բին Ալի մարզադաշտի տրիբունաները։

 

Ճապոնիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոստա Ռիկայի ընտրանուն։  

 

Ճապոնիայի հավաքականի երկրպագուները հանդիպման ավարտից հետո մնացին մարզադաշտում և մաքրեցին անգամ կոստառիկացիների հատվածը։