Ուզում ենք Հայաստանը հասկանա, որ իրենք ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի հայերի հետ. Ալիև
Մենք ցանկանում ենք, որ զուգահեռաբար ընթանան Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսագիտություն» համաժողովի ժամանակ։
«Ներկայումս փոփոխություններ ենք տեսնում Հայաստանի հռետորաբանության մեջ։ Հիմա ասում են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մենք ասում ենք՝ սրան ենք պաշտպանում։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է պետության ղեկավարը։
Ալիևն ընդգծել է, որ չգիտի, թե որքան անկեղծ է հայկական կողմը խաղաղության մասին խոսելիս։
«Մենք խաղաղություն ենք ուզում. Մենք ուզում ենք, որ նրանք հասկանան, որ իրենք ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ուզում ենք Զանգեզուրի միջանցքը և ուզում ենք սահմանները սահմանազատել՝ հիմնվելով պատմական քարտեզների վրա, ոչ թե այն քարտեզների վրա, որոնք իրենք փորձում են ներկայացնել։ Մենք տարածքներ չենք ուզում, պատերազմ չենք ուզում. Եթե մենք ցանկանայինք դա, կանեինք»,- ասել է ագրեսորը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հաղորդում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...