Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկում». ինչ է հայտնի
Նոյեմբերի25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարարական ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել է և 6 մետր շպրտվել. կա տուժած. ԶԼՄ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռո...
Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մա...
Ավտովթար Նորագավիթում. բեռնատար գնացքը բախվել է մեքենային
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փ...
Ավտովթար` Երևան-Սևան ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբերի 27-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա...